Մատչելիության հղումներ

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև


Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայ և ֆինն դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, կարևորվել է հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, անդրադարձ է եղել նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG