Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին փաստահավաք խմբում ընդդիմադիր ներկայացուցիչ, Ժողովրդավարության անվտանգության զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը «շաբլոն հայտարարություններ» որակեց նորանշանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պնդումները Մարտի 1-ի կասեցված գործի մասին։
Օրերս Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին` Գևորգ Կոստանյանը վստահություն էր հայտնել, որ, չնայած կասեցվածության պարագային, Մարտի 1-ի գործով իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները: Ինչ վերաբերում է գործը վերաբացելու հնարավորությանը, ապա նա նշել էր, որ գործի հանգամանքներին ծանոթանալուց հետո որոշում կկայացնի գործը վերսկսելու կամ կասեցվածության պարագայում այլ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ոչ մի հույս չի կապում Կոստանյանի նշանակման հետ:
«Ստանդարտ պատասխաններ են ինձ համար: Իհարկե, կծանոթանա, ինչպես մինչև հիմա Հատուկ քննչական ծառայությունում ծանոթանում են, վկաներ են փնտրում, վկաներ են բերում, որպեսզի գտնեն այն կրակողներին, որոնք այսօր էլ, իմ խորին համոզմամբ, գտնվում են ծառայության մեջ: Որոշում կայացնողների զգալի մասը այսօր էլ գտնվում է պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում, որոնց որոշումների արդյունքում տեղի ունեցան ապօրինի գործողություններ զինված ուժերի մասնակցությամբ։ Այնպես որ, դրանք ընդամենը շաբլոն հայտարարություններ են, իսկ իրական կյանքը այլ գույների մեջ է», - ասաց Անդրանիկ Քոչարյանը` շարունակելով. - «Ես որևէ հույս չեմ կապում, որովհետև Կոստանյանի վերջին գործողությունները Սուրեն Խաչատրյանի հետ կապված ինձ որևէ հույս չեն ներշնչում։ Ես համոզված եմ, որ ինքը որևէ գործողություն` Հայաստանում հանցագործությունների իրական բացահայտման հետ կապված, չի անելու։ Իհարկե, հանցագործություններ կան, որ բացահայտվելու են. ասենք՝ գյուղերում կատարված հավի գողությունները, ասենք՝ գործեր, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար, գործեր սարքելը։ Եվ վերջին հաշվով, եթե այսօր էլ բանակում մահացած զինվորների հարազատները ամեն հինգշաբթի կառավարության դեմ ցույցեր են անում, նշանակում է Կոստանյանը այնուամենայնիվ, զինդատախազ աշխատած ժամանակահատվածում որևէ կոնկրետ խնդիր չի լուծել, որպեսզի փարատի այդ մարդկանց ցավը»։
Մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը վերջին անգամ ծավալուն պարզաբանում տվել է 2011 թվականի դեկտեմբերի վերջին, երբ փոխվել էր Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը և Վահագն Հարությունյանին փոխարինել էր Վաղինակ Ջանազյանը։ Մինչ այդ, հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանն էր հրահանգել «նոր թափ հաղորդել» գործերի քննությանը:
Քննչական ծառայությունը իր հրապարակած վերջին պաշտոնական փաստաթղթում կատարվածը որակեց «զանգվածային անկարգություններ», առաջին կրակոցները վերագրեց «ամբոխին», իսկ իրավապահների գործողությունները բնորոշեց «ամբոխին սաստելու» և «զինված հարձակումները» կանխելու նպատակ հետապնդող։ Դրանից ի վեր արդեն երկու տարի քննչական խմբի ղեկավարը չի հանդիպում լրագրողներին, իսկ Մարտի 1-ի թեմայով պատասխանը մնում է նույնը՝ նախաքննությունը շարունակվում է։
Հարցին, թե այս պայմաններում ինչու չի կարճվում քրեական գործը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. - «Գործը մոռացության մատնելը ուրիշ խնդիր է, բայց կարճելը նշանակում է ընդունել, որ մեր դատաիրավական համակարգն ի վիճակի չի բացահայտել ակնհայտ բացահայտվելիք գործերը։ Չնայած ես չեմ զարմանա, որ մի օր էլ դա կարճեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Բայց եթե չեն կարճել, նշանակում է Մարտի 1-ի գործը կարճելու հնարավորություն այս պահին ինչ-ինչ պատճառներով իշխանությունները չունեն: Կամ ցանկություն չունեն, կամ գուցե մոռացել են, որ պետք է կարճեն... Որովհետև գոնե առաջ հաղորդումներով հանդես էին գալիս, ինչ կատարվեց, ինչ չկատարվեց, հիմա դա էլ տեղի չի ունենում, և արդյունքում մենք ունեցանք այն, որ Մարտի 1-ի տուժողների հարազատները հերթով լքում են Հայաստանը. գնում են, որովհետև Հայաստանում այլևս որևէ հեռանկար արդարության հասնելու չեն տեսնում»։
Մարտի 1-ի 10 զոհերից առնվազն 4-ի հարազատները կա'մ արդեն գնացել են Հայաստանից, կա'մ արտագաղթելը օրերի հարց է։ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը այլևս չվերադառնալու մտադրությամբ ամիսներ առաջ մեկնել է Եվրոպա, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ օրերս է վերադարձել Ռուսաստանից որդու գերեզմանին այցելելու նպատակով ու նորից գնալու է։ Նա ոչ մի մեկնաբանությամբ չցանկացավ հանդես գալ` վշտացած նշելով, որ իրենք այստեղ ոչ ոքի պետք չեն, երբեմն-երբեմն այցի կգա Տիգրանի և ամուսնու գերեզմաններին ու նորից կգնա։ Սպանված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը ևս մտադիր է գնալ Ռուսաստան.
«Մնանք Հայաստանում, որ ի՞նչ անենք, Սերժ Սարգսյանի ասած՝ մնանք էստեղ որ ի՞նչ անենք։ Գնում ենք, որ հօգուտ նախագահի լինի, այլևս մեր ձայնը չլսի, մեր պահանջը չլսի... Որ Աղվան Հովսեփյանին ուղարկեցին, դա ի՞նչ է, ջրերը մաքրե՞ց, կարող է նոր-նոր հայտնագործություն լինի՞ ։ Պրեսկոտն եկավ, իր անելիքն արեց, գնաց։ Հիմա Եվրախորհուրդը նեղանում է, թե ինչու են սրանք իրենց մատների վրա պարացնում, բա էն որ եկան, էդքան հանդիպեցինք, խնդրեցինք, էդ Եվրախորհուրդն էն ժամանակ քնա՞ծ էր։ Ինչի՞ էր գալիս կեղծ տվյալներ վերցնում, ընտրություններն էլ լղոզում ու գնում», - ասաց Ջեմմա Վարդումյանը` հավելելով, որ վերջին անգամ հարցաքննվել է 2009-ին, արդեն 4 տարի ո'չ կանչել են, ո'չ որևէ տեղեկություն են հայտնել քրեական գործից։
Սպանված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը ևս վերջին անգամ 4-5 տարի առաջ է հարցաքննվել.
«Որ պարզ գիտի, ի՞նչ հետաքրքրվի, հրաման տվողը կա, խփողը կա, էդ զենքը հո հենց էնպես չտվեցի՞ն էդ դիպուկահարին ու ասին՝ գնա Ֆարմանյանին խփի, Քլոյանին խփի, մյուսներին խփի... Լավ էլ գիտեն, ման գալու բան չկա, իրենց արածն ա, պիտի կոծկե՞ն, թե՞ չէ։ Վեցերորդ տարին է, էլի, չի կարելի, մարդ խփելով հո նախագահ չե՞ն դառնում », - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վաչագան Ֆարմանյանը։