Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ այսօր հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իրենց հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը և Թորբյորն Յագլանդը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահը այնուհետև մասնակցել է ԵԽԽՎ-ի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել Վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:
Նախօրեին Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: