Մատչելիության հղումներ

Արտակ Բուդաղյանը կհրաժարվի համաներումից


Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբանը Գորիսում, արխիվ
Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբանը Գորիսում, արխիվ
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի եղբայրը չի համաձայնելու համաներում կիրառելուն:

Գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է սպառնալիք հնչեցնելու մեջ:

«Պահանջելու ենք, որ գործը գնա դատարան, կայացվի մեղադրական կամ արդարացման դատավճիռ: Դա հնարավորություն կտա հանրությանը ամբողջությամբ տեսնել, թե ինչ խայտառակ խախտումներ են եղել գործի քննության ժամանակ և որն է իրականությունը», - «Ազատության» լրատվական կենտրոնին փոխանցեց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, Գորիսում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրված Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ սեպտեմբերի 7-ի որոշմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG