Ռուսաստանի հյուսիսկովկասյան Կաբարդինո-Բալկարիա հանրապետության Դուղուլուբգեյ գյուղում իրավապահների հատուկ գործողության արդյունքում երկու գրոհային է սպանվել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը իրավապահ մարմիններում:
Կեսգիշերին մոտ իսլամիստները փակվել էին գյուղի տներից մեկում և հանձնվելու՝ իրավապահների առաջարկին ի պատասխան կրակ էին բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ:
Կեսգիշերին մոտ իսլամիստները փակվել էին գյուղի տներից մեկում և հանձնվելու՝ իրավապահների առաջարկին ի պատասխան կրակ էին բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ: