Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Սիրիայի վերաբերյալ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է հօգուտ մի բանաձևի, որը պահանջում է, որպեսզի Սիրիան վերացնի իր քիմիական զենքի պաշարները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը պատրաստ է քայլեր ձեռնարկել, եթե պարզ դառնա, որ Սիրիան չի կատարում բանաձևի պահանջները:

Այս բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ:

Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Դամասկոսի արվարձաններում զարին տեսակի թունավոր գազի կիրառման հետևանքով հարյուրավոր մարդիկ էին զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG