Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Կլիմայի փոփոխությունների պատճառը մարդն է


Շվեդիա - Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագիտական խմբի ղեկավար Ռաջենդրա Պաչաուրին ներկայացնում է իրենց զեկույցը, Ստոկհոլմ, 27-ը սեպտեմբերի, 2013թ․
Շվեդիա - Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագիտական խմբի ղեկավար Ռաջենդրա Պաչաուրին ներկայացնում է իրենց զեկույցը, Ստոկհոլմ, 27-ը սեպտեմբերի, 2013թ․
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ 1950-ական թվականներից նկատվող գլոբալ ջերմացման պատճառը մարդու գործունեությունն է, իրենց պնդումներում նրանք վստահ են 95 տոկոսով:

Ստոկհոլմում Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագիտական խումբը զեկույց է հրապարակել, որի համաձայն` երկրի, օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրությունները հաստատում են, որ գլոբալ ջերմացումը շարունակվում է:

Փորձագետների գնահատականներով` օդի և օվկիանոսի ջերմաստիճանն աճել է, ծովի միջին մակարդակը` բարձրացել, ձյան և սառցե ծածկույթի ծավալները կրճատվել են, ավելացել է նաև ջերմոցային գազերի կուտակումը:

Գիտնականները զգուշացնում են, որ ծովի մակարդակը մինչև դարի վերջը կարող է բարձրանալ 82 սանտիմետրով: Ըստ նրանց` կլիմայի հետագա տաքացումը անխուսափելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG