Օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելու դեպքում, այդուամենայնիվ, կարող է ունենալ դիտորդի կարգավիճակ Մաքսային միությունում:
Ռուսաստանցի քաղաքագետ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասում է, որ Հայաստանը, ըստ էության, հենց այս սցենարն էր իր համար մշակել՝ կնքել պայմանագիր Եվրամիության հետ և դրա հետ մեկտեղ նաև դիտորդի կարգավիճակ ստանալ Մաքսային միությունում:
«Սա հնարավոր զարգացում էր Հայաստանի համար, սրա շուրջ էին ընթանում բանակցությունները Մոսկվայի հետ: Սակայն վերջին պահին Մոսկվան ուշացումով հասկացել է, թե ինչ է սպասվում Վիլնյուսում, և որոշել է Ուկրաինայի և Մոլդովայի կոշտ դիրքորոշման ֆոնին լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա», - նշում է Դուբնովը՝ ընդգծելով․ - «Հետխորհրդային տարածքի միակ երկիրն է այսօր Հայաստանը, որին կարելի էր այդչափ ճնշել, և որն այսօր հայտնվել է Ռուսաստանի միանշանակ և ամբողջական ազդեցության տակ»:
Վերլուծաբանի կարծիքով՝ ճնշման գործոնը ոչ այնքան անվտանգության կամ Ղարաբաղի հարցն էր, որքան Հայաստանի ներիշխանական ճգնաժամը: Ըստ էության՝ ներքաղաքական վտանգներն են դարձել այս որոշման հիմնական պատճառը, համոզված է ռուսաստանցի փորձագետը:
Այդուամենայնիվ, Վադիմ Դուբնովը, այսպես ասած, հուսով է, որ Վիլնյուսում մի որևէ փաստաթուղթ Հայաստանին կհաջողվի ստորագրել՝ չնայած Մոսկվայի կոշտ դիրքորոշմանը այս հարցում:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա Դուբնովը համոզված է, որ ստատուս քվոն այսօր ձեռնտու է բոլորին՝ և՛ Երևանին, և՛ Բաքվին, և՛ հատկապես Մոսկվային, և նոր զարգացումներ առաջիկայում չեն լինի: