Մեղրի - Երևան ճանապարհին ռուս սահմանապահների և «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Ազգ»-ը գրում է. - «Եթե պարզ թյուրիմացություն է եղել, ապա սա շատ հեշտ կարելի է չեզոքացնել` պաշտոնական ներողությամբ ՀՀ-ից, ու հայկական կողմն էլ եթե պաշտոնապես գնահատական հնչեցնի: Այս դեպքում որպես եզակի դեպք, պատահականություն տեղի ունեցողը գուցե հարթվի-մոռացվի: Սակայն եթե գոնե ռուս սահմանապահների մակարդակով ուժի ցուցադրում է եղել ՀՀ քաղաքացիների հանդեպ` սրանից մերոնք պետք է հետևություններ անեն, թե արդյո՞ք Մաքսային միություն մտնելը կարող է այս պատահականություններն օրինաչափություն դարձնել: Բոլոր դեպքերում չենք կարծում, որ մեր հանրությունն անտարբեր մնա այս տեսակ դրսևորումների հանդեպ: Երկուշաբթի Ազգային ժողովում պարզաբանում պետք է պահանջվի տեղի ունեցածի վերաբերյալ, անգամ մի դատապարտող հայտարարություն ընդունվի»:
«Առավոտ» օրաթերթն անդրադառնում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` նախօրեին ունեցած ելույթին: Սաակաշվիլին, հիշեցնենք, խստորեն քննադատել էր Ռուսաստանին կայսերապաշտական քաղաքականություն ծավալելու, մասնավորապես` Հայաստանին հարկադրաբար Մաքսային միության մեջ ներգրավելու համար: Թերթի խմբագիրը գրում է. - «Իհարկե, Սաակաշվիլին հավասարակշիռ մարդ չէ՝ նա շատ է հուզվում, շնչակտուր է լինում՝ հատկապես, երբ խոսում է Ռուսաստանի մասին: Այնուամենայնիվ, որոշ դիտարկումներ ինձ միանգամայն արդարացի թվացին՝ Հայաստանը անկյուն քշվեց և ստիպված եղավ միանալ Մաքսային միությանը, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտության որևէ կողմ շահի, որովհետև այդ դեպքում ՌԴ-ն կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանին չի հաջողվի ստեղծել նոր կայսրություն: Հատկապես իրավացի էր Վրաստանի նախագահը, երբ խոսում էր այն մասին, որ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարող երկրներում հատուկ քարոզչություն էր տարվում, որի նպատակն էր նույնականացնել եվրոպական արժեքները միասեռականության հետ և ներմուծել մեր երկրներ այն գաղափարը, թե իբր ԵՄ-ի նպատակն է ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, ավանդույթները, ընտանիքը, հավատը: Այդ քարոզչությունը, ինչպես իրավամբ կարծում է Սաակաշվիլին, համակարգվում էր Կրեմլից: Սակայն ընդհանուր «հայեցակարգը», որն ընկած է Վրաստանի նախագահի ելույթի հիմքում, ինձ համար անընդունելի է՝ դա, եթե կարճ ձևակերպենք, «սևի» և «սպիտակի» հայեցակարգն է: Ըստ այդմ՝ գոյություն ունի «սև»՝ ագրեսիվ, կոռումպացված, աշխարհի հետ թշնամացած Ռուսաստանը, և լուսավոր, ժողովրդավարական, բոլոր ազգերի բարեկամ Արևմուտքը»:
Թույն թեմային անդրադարձել է նաև «Ժամանակ»-ը. - «Սաակաշվիլիի հայտարարությունները Հայաստանում կարծեք թե քչերին են անտարբեր թողել: Հասարակության հետաքրքրությունը բաժանվել է երկու մասի՝ մի մասը հիացած է Սաակաշվիլիի համարձակությամբ և դիպուկությամբ, մյուս մասը զարմացած և զայրացած է Հայաստանում առկա հիացմունքով և հիշեցնում է, որ Սաակաշվիլին իր նախագահության ընթացքում շատ էր խաղում Թուրքիայի և Ադրբեջանի խաղը, որոնք ամեն ինչ անում են Հայաստանը մեկուսացնելու: Ամենևին խնդիր չունենք քննարկել, թե ինչքանով էր իրավացի Սաակաշվիլին: Այստեղ հետաքրքրական է Հայաստանի հասարակության արձագանքը: Սաակաշվիլիի ելույթը հասարակության մի զգալի մասի համար, այսպես ասած, հոգեկան մխիթարություն էր սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո: Հայաստանի հասարակության այն մասը, որ սեպտեմբերի 3-ը համարում է հարված ազգային արժանապատվությանը, անձամբ իր մարդկային արժանապատվությանը, Սաակաշվիլիի ելույթի մեջ տեսնում է յուրօրինակ «անկատար երազանքների մարմնացում»: Հասարակության մյուս հատվածի արձագանքում հատկանշական է այն, որ նրանք չեն վիճարկում Սաակաշվիլիի հայտարարությունների արդարացիությունը կամ իրավացիությունը: Նրանք վիճարկում են այդ ամենն ասողին և նրա նախագահությունը: Այսինքն` հնչում է «իսկ ո՞վ է ասողը» հարցը: Այսինքն` ըստ էության անուղղակիորեն հավանություն է տրվում Սաակաշվիլիի խոսքերի բովանդակությանը, պարզապես նրան հիշեցնում են, որ ինքն էլ մի բարի պտուղ չէ»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի տարբեր գերատեսչությունների բոլոր մանր ու միջին չինովնիկները այսուհետ անարգել, է'լ ավելի «դուխով» կարող են Երևանի փողոցներում օրը ցերեկով մարդկանց ծեծի ենթարկել: Հայաստանի ոստիկանությունը նման արարքի մեջ հանցակազմ չի տեսնում: Հուլիսի 17-ին Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ծեծի էր ենթարկել փուչիկ վաճառող 25-ամյա Արսեն Սաքանյանին: Փաստի առնչությամբ Ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ Արսեն Սաքանյանի ծեծի առիթով քրեական գործ չի հարուցվի»: