Մատչելիության հղումներ

Սարգսյանը Սոչիում հանդիպել է Լուկաշենկոյի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունը զգալիորեն նպաստում են միջպետական հարաբերությունների օրակարգի հարստացմանը փոխշահավետ բոլոր ուղղություններով:

Երկու նախագահները նշել են, որ մի քանի ամիս առաջ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածությունների որոշակի մասն արդեն իրականացվել է, իսկ մի մասն էլ իրագործման ընթացքի մեջ է:

Անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Սարգսյանը և Լուկաշենկոն հայ - բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են նաև Բելառուսում հայ համայնքի դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG