Այսօր բազմաթիվ թերթերի առաջին էջին տեղադրված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի լուսանկարը՝ հետևյալ վերտառությամբ․ «Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատել նրան»:
«168 ժամ»-ը գրում է․ - «Այս տարվա սեպտեմբերի 21-ը նախորդ տարիների տոնական օրվանից էականորեն տարբերվում է, տարբերվում է նրանով, որ եթե նախորդ տարիներին տարբեր իշխանություններն իրենց քայլերով անուղղակի հարվածներ են հասցրել Հայաստանի անկախությանը, ապա այս՝ 2013 թվականին Մաքսային միությանն անդամակցելու հայտնի որոշմամբ ուղղակիորեն ոտնահարվեց ՀՀ ինքնիշխանությունը: Այնքան ուղղակիորեն, որ դա չեն կարողանում թաքցնել նույնիսկ իշխանության ներկայացուցիչները: Սակայն Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը հասցված վնասը միայն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հնչած հայտարարությամբ չսահմանափակվեց: Դրան հաջորդած օրերին Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներից այնքան ռուսահաճո ու ռուսահպատակ հայտարարություններ ու հավատարմության երդումներ հնչեցին, որքան թերևս չէին հնչել անկախության անցած ամբողջ 22 տարիներին: Այդուհանդերձ, Հայաստանում դեռևս ապրում ու ապրելու են մարդիկ, որոնց համար անկախությունը՝ ի տարբերություն դա սակարկության առարկա դարձնող իշխանությունների ու դրա հաշվին իշխանության ձգտող քաղաքական ուժերի, իսկապես անբեկանելի արժեք է»:
«Ժամանակ»-ը գրում է․ - «22-ամյա պետությունն ավելի ամրանալու փոխարեն, հաղթահարելով պատերազմական դժվարություններն ու թվում է, թե կանգնելով խաղաղության երանելի, սպասված ճանապարհի վրա, որպեսզի նվաճումը նվաճման հետևից արձանագրի պետականաշինության գործում, իրականում գնաց լրիվ հակառակ ուղով, և այսօր մենք 22-ամյա տարեդարձը նշում ենք այնտեղ, որտեղից դուրս էինք եկել: Խոսքը, բնականաբար, դեպի Մաքսային, իսկ իրականում պարզապես պուտինյան սովետական միություն գնալու որոշման մասին է, որ անկախությունից մի քանի օր առաջ հռչակվեց, և որը արդեն մի քանի օր է հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում մարսել, կուլ տալ: Եվ կուլ չի էլ տալու»:
Թեման շոշափվում է նաև «Չորրորդ իշխանություն» թերթում․ - «Հայաստանն այսօր նշում է իր անկախության 22-րդ տարեդարձը: Նշում է մոտավորապես այնպես, ինչպես խորհրդային տարիներին մայիսի 1-ը կամ նոյեմբերի 7-ն էր նշում՝ առանձնապես չխորանալով, թե կոնկրետ որն է այդ օրվա խորհուրդը: Խոսքը հայրենասիրության պակասի մասին չէ․ փառք Աստծո, եռագույն դրոշների ու այտերին եռագույն շրթներկ քսած երիտասարդների պակաս չի զգացվի: Խոսքն այն մասին է, որ անկախության հիմնական խորհուրդն այնդպես էլ չմտավ հասարակության մեծ մասի գիտակցության մեջ: Իսկ հիմնական խորհուրդն այն է, որ անկախությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Պատասխանատվություն սեփական քայլերի ու որոշումների համար: Անկախ լինել՝ նշանակում է գիտակցել, որ այդ պահից սկսած՝ պարտավոր ես քո առջև դնել միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի ես լուծել բացառապես սեփական ուժերով, առանց ուրիշի վրա հույս դնելու: Հենց սա է, որ չհասկացավ կամ չցանկացավ հասկանալ մեր «ազգային միտքը»»:
«Հայկական ժամանակ»-ն արձագանքում է այն տեղեկությանը, որ Հայաստանը երեկ միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր․ - «Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ երեկ առավոտյան մենք արթնացանք ու իմացանք, որ Հայաստանի արտաքին պարտքը մեկ օրում աճել է 700 միլիոն դոլարով: Դա նշանակում է նաև, որ ուղիղ 7 տարի անց այս նույն օրը մենք այդ այսպես ասած՝ տեղաբաշխված պարտատոմսերի դիմաց պետք է վճարենք մեկ միլիարդ դոլար: Պետք է վճարենք բոլորով, միասին՝ մեր պետական բյուջեից: Եվրապարտատոմսերը, որոնք ավելի հայտնի են Եվրոբոնդ անունով, կարող են դառնալ մի իսկական «թմրանյութ» մեր տնտեսության համար: Խնդիրն այն է, որ, ասենք, Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի տված վարկերը օգտագործվում են նախօրոք մշակված ծրագրերով, հստակ հայտնի է, թե որքան և որտեղ են դրանք օգտագործվելու․ կա բավական խիստ վերահսկողություն դրանց ծախսման նկատմամբ: Իսկ ահա Եվրոբոնդերից ստացված գումարը գալիս է ուղիղ բյուջե, և դրանք ծախսվում են որպես բյուջետային միջոցներ: Իսկ թե ինչպես են ծախսվում մեր բյուջետային փողերը, գիտենք բոլորս: Այլ կերպ ասած՝ Հայաստանը թևակոխում է մի նոր, շատ ավելի վտանգավոր փուլ, երբ կառավարությունը չափազանց բարձր՝ 6 տոկոս տոկոսադրույքով հսկայական գումարներ է սկսում պարտքով վերցնել, որոնց մեծ մասը ուղղակի փոշիացվելու է»: