Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորել է Լեոնիդ Տիբիլովին


Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլով, արխիվ
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլով, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Հեռագրում, Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մասնավորապես, ասված է. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Հանրապետության օրվա կապակցությամբ: Ծանր փորձություններով լի այս տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն աշխարհին ցույց է տվել ազատ ապրելու իր վճռականությունը` ապացուցելով, որ հաջողությամբ է հաղթահարում դինամիկ զարգացող անկախ պետություն կառուցելու ճանապարհին բոլոր դժվարությունները»:

«Վստահ եմ, որ բարեկամության և սերտ համագործակցության հարաբերություններն այսուհետ էլ կնախանշեն հետագա փոխգործակցությունը մեր երկրների և ժողովուրդների միջև», - Տիբիլովին գրել է Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG