Հայաստանը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ երեկ ընդունելով Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդ հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ առնչություններն ու ԱՄՆ-ում բնակվող ստվար հայ համայնքը, այնպես էլ ժողովրդավարության և ազատության մասին ընդհանուր պատկերացումները:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ - ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կարևոր ներգրավվածություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում և բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծապես օժանդակում է Հայաստանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանն ու ժողովրդին:
Հանդիպման ժամանակ երկուստեք բարձր է գնահատվել Կալիֆորնիայի ազդեցիկ և ստվար հայ համայնքի դերը ինչպես նահանգի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին, որոնք նահանգային և տեղական մակարդակներով բանաձևեր են ընդունել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և խստորեն դատապարտելով այդ ոճրագործությունը: Նման մոտեցումը, ըստ նախագահի, վկայում է համամարդկային արժեքներին նրանց հավատարմության մասին:
Սարգսյանը կարևորել է նաև պատվիրակության անդամների այցը Լեռնային Ղարաբաղ, որը թույլ կտա տեղում ծանոթանալ և հետագայում նաև այլոց ծանոթացնել այդ հինավուրց հայկական երկրամասին, նրա հարուստ ժառանգությանն ու այսօրվա ձեռքբերումներին: Արտաքին աշխարհի համար Լեռնային Ղարաբաղի բաց, մատչելի և հյուրընկալ լինելը, Հայաստանի նախագահի համոզմամբ, միայն նպաստում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Ջոն Պերեզը ընդգծել է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը հավատարիմ է իր դավանած արժեքներին և հանձնառու է այսուհետ ևս շարունակելու պատմական ճշմարտություններն ու արդարությունը պաշտպանելու, աշխարհին ներկայացնելու, խաղաղությանը և կայունությանը նպաստելու իր ջանքերը: