Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել հայ ժողովրդին՝ համայն հայությանը մաղթելով ուրախ և բարգավաճ Անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին։

Ուղերձում, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է.- «Նախագահ Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից ես իմ ջերմագույն մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ երկարատև բարեկամության համար։ Իբրև մի մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը Հայաստանից դուրս գտնվող հայերի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումների մասին»։

«Այսօր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմանի դինամիկ օրակարգի վրա։ Մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր ժողովուրդների միջև այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական ուսումնասիրության խումբը։ Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG