Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարը մեկնեց Թբիլիսի


Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, արխիվ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, արխիվ
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Բնապահպանական գործողությունների ծրագրերի նպատակային խմբի (EAT Task Force) ամենամյա հանդիպմանը:

Այս տարի լրանում է Խմբի ստեղծման 20-ամյակը, և հերթական հանդիպումն անցկացվում է Թբիլիսիում:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցելու են Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի (EECCA) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների պետական պաշտոնյաներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG