Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն իր հասցեին անգործության մեղադրանքներն «անհիմն» է որակում


Հայաստան -- Քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սաղաթելյանը Երևանում հարձակման ենթարկվելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Երևան, 5-ը սեպտեմբերի, 2013թ․
Հայաստան -- Քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սաղաթելյանը Երևանում հարձակման ենթարկվելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Երևան, 5-ը սեպտեմբերի, 2013թ․
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի բացահայտման գործում ոստիկանության հասցեին անգործություն ցուցաբերելու մեղադրանքների կապակցությամբ:

«Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը», - ասված է ոստիկանության հայտարարությունում, - «Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները»:

Հայտարարությունում նշվում է, որ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր, ինչպես նաև թվարկվում են տարբեր միջադեպերի առնչությամբ ձեռնարկված քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG