Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ կրթության հանձնակատարին


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրամիության կրթության, մշակույթի, բազմալեզվականության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել են երիտասարդության միջև շփումները, որոնց մեծապես կարող է նպաստել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը։

Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը կրթության և մշակութային ոլորտներում սերտ կապեր է հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ այս բնագավառներում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը լուրջ հնարավորություն են ընձեռում կրթական ստանդարտների մոտարկման, մշակութային երկխոսության և ուսանողական ու երիտասաարդական փոխանակումների համար։

Վասիլիուն ասել է, որ ԵՄ-ն նախատեսում է է՛լ ավելի սերտացնել վերոհիշյալ բնգավառներում համագործակցությունը Արևելյան գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG