Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հյուրընկալել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում ջանքերով շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բարձր գնահատել հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը և պարգևատրել Հայաստանի բարձր պարգևներից մեկով՝ Պատվո շքանշանով:
Վեհափառը ընդգծել է, որ Մայր Աթոռում մշակութային այդ հրաշալի կենտրոնի բացումը Հովհաննես Չիլինկիրյանի տարիներով փայփայած երազանքն էր:
Ֆրանսահայ գործիչը երախտագիտություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ իրեն նման բարձր պարգևի արժանացնելու, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ շուրջ 50 տարիների իր մեծ երազանքը հայրենիքում իրականացնելու գործում ընդառաջելու և աջակցելու համար:
Նշենք, որ Հովհաննես Չիլինկիրյանը Ռուբեն Սևակի եղբորորդին է: