Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում բոլորը կողմ են Մաքսային միությանը Հայաստանի միանալուն:
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նման հայտարարություն արեց Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ 150 հազար անդամների անունից չեմ կարող ասել, սակայն գործադիր մարմնում անդամների ողջ կազմը կողմ է եղել է մեր անդամակցությանը Մաքսայն միությանը: Սա շրջադարձ չէ ու հստակ հաշվարկ է»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նշեց Շարմազանովը:
ՀՀԿ գործադիր մարմինը՝ կուսակցության ղեկավար մարմինը, բաղկացաշ է 19 հոգուց:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե նիստում քննարկվելու են նաև Գլխավոր դատախազի ու Վերահսկիչ պալատի նախագահի նոր թեկնածուների հարցերը:
Այն հարցին, թե այսօր նման քննարկումներ եղե՞լ են, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց․ - «Կարծում եմ, բոլորը պետք է շատ լավ արդեն տեղյակ լինեն, որ նախագահն այսօր հանդիպում է ունեցել Գլխավոր դատախազի հետ և երկրորդ՝ կուսակցությունը այն մարմինը չէ, ուր որոշում է կայացվում, թե ո՞վ պետք է ապագայում լինի գլխավոր դատախազը: Սպասենք և հաջորդ քայլը արդեն կներկայացվի գլխավոր դատախազի թեկնածուն»:
Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահը հավելեց, թե Վերահսկիչ պալաատի նախագահի հետ կապված այսօր քննարկում չի եղել:
Սարգիս Հարությունյան