ՄԱԿ-ը ներկայացրել է միգրացիայի վիճակն աշխարհում: Այդ զեկույցի համաձայն՝ 2013 թվականին գրանցվել է իրենց հայրենիքից դուրս ապրող մարդկանց ամենամեծ թիվը` 232 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության 3․2 տոկոսը արտագաղթածներ են:
Միգրանտների թիվը վերջին տասնամյակում ավելացել է 57 միլիոնով: Համեմատության համար նշենք, որ 2000 թվականին ՄԱԿ-ը աշխարհում 175 միլիոն միգրանտ է հաշվել, իսկ 1990 թվականին աշխարհում արտագաղթածների թիվը 154 միլիոն է եղել:
Զարգացած երկրներում միգրանտները հարաբերական առումով ավելի շատ են` կազմում են այդ երկրների բնակչության 11 տոկոսը, մինչդեռ զարգացող երկրներում ապաստանած միգրանտները բնակչության միայն 2 տոկոսն են կազմում:
Ուսումնասիրությունը փաստում է, որ արտագաղթողների մեծ մասը զարգացող երկրներից է, սակայն եթե նախկինում արտագաղթի ճամփան հիմնականում դեպի զարգացած երկրներ էր տանում, վերջին տարիներին միգրանտները գրեթե հավասարապես մեկնում են թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներ: Հատկապես մեծ է բնակչության արտահոսքը հակամարտության գոտի հանդիսացող երկրներից դեպի հարևան համեմատաբար հանգիստ, սակայն ոչ շատ զարգացած երկրներ:
Այնուամենայնիվ, աշխարհում միգրանտների կեսը հանգրվանում են 10 երկրներում: Արտագաղթի ամենատարածված ուղղությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ հենց այս երկրին է բաժին ընկնում աշխարհի միգրանտների 20 տոկոսը կամ 46 միլիոն մարդ: Գրավիչ երկրների շարքում երկրորդ տեղում Ռուսաստանն է` 11 միլիոն միգրանտներով:
Եվրամիության տարածքում Գերմանիան է միգրանտների համար ամենացանկալի երկիրը` 10 միլիոն օտարազգի է ապրում այնտեղ, հաջորդը Սաուդյան Արաբիան է՝ 9 միլիոն միգրանտներով:
Միգրացիայի ամենամեծ միջանցքն աշխարհում Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև է, ԱՄՆ-ում մոտ 13 միլիոն մեքսիկացի է ապրում: Իսկ Եվրոպայում ներգաղթյալների ամենամեծ համայնքներն ունեցող երկրները Գերմանիան և Ֆրանսիան են: Գերմանիայում բնակվում են մոտ 1․5 միլիոն թուրքեր, ովքեր այդ երկիր են տեղափոխվել 1960-70 ականների աշխատանքային ներգաղթի ծրագրերով և մնացել այնտեղ: Ֆրանսիայում էլ հանգրվանել է մեկուկես միլիոն ալժիրցի․ Ալժիրը նախկինում ֆրանսիական գաղութ է եղել:
Ընդհանուր առմամբ, ամենամեծ արտագաղթը տեղի է ունենում Ասիայից, Ասիայի երկրները ամենամեծ սփյուռքն ունեն՝ 19 միլիոն ասիացի ապրում է Եվրոպայում, 16 միլիոնը Հարավային Ամերիկայում է հանգրվանել, իսկ մոտ 3 միլիոնը` Օվկիանիայում:
Մեծ սփյուռք ունեցող հաջորդ տարածաշրջանը Լատինական Ամերիկան է, այդ երկրներից արտագաղթի հիմնական ուղղությունը Հյուսիսային Ամերիկան է՝ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Արտագաղթողների մեծ մասը` երկու երրորդը աշխատանքային տարիքի են՝ 20-64 տարեկան: