Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Ֆյուլեն շարունակել են քննարկումները


Էդվարդ Նալբանդյանի և Շտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը Երևանում, արխիվ
Էդվարդ Նալբանդյանի և Շտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը Երևանում, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրամիության ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները շարունակել են սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացած քննարկումները, կարևորել Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG