Ուսուցիչների և ոստիկանների տոն ունենք, ինչո՞ւ չունենալ նաև ծրագրավորողների տոն՝ ասում են մի քանի խոշոր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ՝ վկայակոչելով սեպտեմբերի 12-ը կամ 13-ը՝ որպես շատ երկրներում արդեն պաշտոնապես ընդունված և նշվող ծրագրավորողների օրեր:
Չնայած այս օրը Հայաստանում պաշտոնական չէ, այնուամենայնիվ, Հայաստանի ծրագրավորողներն այսօր և վաղը կնշեն իրենց տոնը՝ Ծրագրավորողների միջազգային օրը: Նրանք Երևանի փաբերից մեկում միջոցառում կկազմակերպեն, ինչպես իրենք են ասում, տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների մասնակցությամբ:
«Սեպտեմբերի 12-ին տոնում ենք, եթե տարին նահանջ տարի է, այս տարի տոնում ենք սեպտեմբերի 13-ին: Մեր մոտ կա ցանկություն, որ Հայաստանում ևս ընդունվի որպես պաշտոնական տոն: Գաղտնիք չի, որ մեր երկրում IT-ն համարվում է գերակա ճյուղ, ծրագրավորողները արդեն բյուջեում ավելի շատ հատված են լցնում»,-նշեց X-TECH ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը:
Խոսելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մասին՝ լրագրողական ակումբներից մեկում ներկա ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանը տարածաշրջանում ՏՏ ոլորտի մասնավոր հատվածում գուցե և առաջիններից է, սակայն պետական հատվածում զիջում է, օրինակ, հարևան Վրաստանին:
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գրիգորի Սաղյանի խոսքով՝ խորհրդային տարիներին Երևանը, Մոսկվայի և Կիևի հետ մեկտեղ, համարվել է Խորհրդային Միության տարիների լավագույն ծրագրավորողներն ունեցող հզոր կենտրոններից մեկը:
Այժմ հայ ծրագրավորողների մի մասը նախընտրում է աշխատել տանը՝ առանց հայկական ՏՏ ընկերությունների մեջ ներգրավվելու:
«Դա դժվարություն է ստեղծում գնահատել մեր երկրի տեղը տարածաշրջանում»,- նշեց Գրիգորի Սաղյանը:
Ոլորտի ներկայացուցիչ խոսքով՝ ծրագրավորողների այդ հատվածն աշխատում է հատկապես միջազգային կազմակերպությունների պատվերներով:
Ծրագրավորողներներն էլ են արտագաղթում․ բանախոսների խոսքով՝ ոչ միայն կլորիկ գումարի, այլև իրենց ոլորտում մասնագիտանալու և կարիերան զարգացնելու նպատակով:
Իսկ ինչ վերաբերում է պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալու հարցին, Գրիգորի Սաղյանն ասաց.- «Այս տարի պետությունը Microsoft-ին աջակցել է՝ 20 միլիոն դրամ հատկացրել է լաբորատորիային: Շատ զարմանալի է, որ Microsoft-ին մեր պետությունն աջակցել է․ հակառակը պետք է լիներ»: