Մատչելիության հղումներ

Ամերիկացի համանախագահը մեկնեց Ղարաբաղ


Սերժ Սարգսյանի և Ջեյմս Ուորլիքի հանդիպումը, Երևան, 11-ը սեպտեմբերի, 2013թ․
Սերժ Սարգսյանի և Ջեյմս Ուորլիքի հանդիպումը, Երևան, 11-ը սեպտեմբերի, 2013թ․
Միացյալ Նահանգներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, կշարունակի իր հանդիպումները և տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին:

Սեպտեմբերի 10-12-ը Երևան կատարած այցի ժամանակ, ինչպես նշված է հաղորդագրությունում, դեսպան Ուորլիքը քննարկել է խաղաղության գործընթացը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և անվտանգության հետ կապված իրավիճակը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների ցանկությունը օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և պատրաստակամությունը աշխատել Ռուսաստանյան Դաշնության ու Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների», - փոխանցում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG