Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին` այդ երկրի կողմից ամերիկյան դիտորդական առաքելության այցը անակնկալ կերպով արգելափակելու համար: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը` հավելելով, որ Պետդեպարտամենտը իր հայտարարության մեջ օգտագործել է դիվանագիտական չափանիշներով բավական կոշտ լեզու:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Թոմաս Մելիայի պատվիրակության այցը Ադրբեջան պետք է կայանար սեպտեմբերի 9-ին, այցի նպատակն էր լինելու հոկտեմբերի 9-ի երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ դիտարկել իրավիճակը: Սակայն Ադրբեջանում ամերիկյան դեսպանատան խոսնակը հայտարարել էր, որ Մելիայի այցը հետաձգվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով․ պատճառաբանություններ չեն հնչել:
Թոմաս Մելիայի այցի խափանման վերաբերյալ հարցը սեպտեմբերի 9-ի ճեպազրույցների ժամանակ տրվել էր Պետդեպարտամենտի ներկայացուցչին, սակայն վերջինս հայտարարել էր, որ իրենց արձագանքը կներկայացնեն ավելի ուշ:
Ինչպես փոխանցում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը` Պետդեպարտամենտը արդեն տարածել է հայտարարությունը, որում ասված է. - «Միացյալ Նահանգները ափսոսում է, որ Ադրբեջանի կառավարությունն առարկել է ԱՄՆ-ի պատվիրակության այցելությանը Բաքու, որը նպատակ ուներ ծանոթանալ Ադրբեջանում նախընտրական իրավիճակին: Արդյունքում այցը չի կայանա: Ադրբեջանի կառավարության գործողությունները հարցեր են առաջացնում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ տիրող իրավիճակի վերաբերյալ»:
Պետդեպարտամենտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ «ապահովել ազատ և արդար ընտրություններ, որոնք արտացոլում են ժողովրդի կամքը»:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել ինչպես խոսքի և հավաքների ազատության իրավունքը, այնպես էլ օրենքի գերակայությունը, և պատշաճ գործընթաց ապահովել նախագահական ընտրապայքարից առաջ, ընտրությունների օրը և հետընտրական փուլում: Մենք նաև կոչ ենք անում իշխանություններին աջակցել թե՛ տեղացի և թե՛ միջազգային դիտորդների կարևոր աշխատանքին», - ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում: