Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Դանիայի հետ երեկվա հանդիպումից հետո հայտարարեց, որ ամեն թիմ խաղում է այնքան, որքան թույլ է տալիս դիմացինը։ Հայաստանի հավաքականը հավասարակշռված խաղ է ցուցադրել, հարձակվել են ամբողջ թիմով, պաշտպանվել նույնպես բոլորով, նշեց Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հիանալի խաղ են ցուցադրել, և փոխանցելով, որ շնորհակալություն է հայտնել տղաներին։
«Երկու անգամ խաղի ընթացքում փոխում ենք մեր խաղի պլանը, ինչ-որ բաներ ասելը դժվար է: Ես մի բան ասացի իրենց հանդերձարանում՝ շնորհակալություն եմ հայտնել, որովհետև այսօր իրենք իրոք բնավորություն ցույց տվեցին, այս դժվար սիտուացիայում կարողացան մինչև վերջ խաղալ, մանավանդ, տեսաք, վերջում էլ տասը հոգով մնացինք», - ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի մարզիչը:
Վարդան Մինասյանի կարծիքով՝ թիմի խաղը լավ էր ստացվում հատկապես առաջին խաղակեսի վերջնամասում և երկրորդ խաղակեսում։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք հաղթանակի հարցում դանիացիներին բա՞խտը օգնեց, Մինասյանը հրաժարվեց պատասխանել, նա ասաց, որ պարտվել են, բայց ինքը գոհ է խաղից։
Հանդիպմանը չէին մասնակցում Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ Ռոման Բերեզովսկին՝ վնասվածքի, Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը՝ որակազրկման պատճառով։ Խաղի ընթացքում էլ վնասվածքների պատճառով փոխարինվեցին Կառլեն Մկրտչյանը և Արթուր Սարկիսովը։ Սա, ըստ երկրպագուների, ազդեցություն ունեցավ խաղի ընթացքի վրա։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզադաշտում հանդիպմանը հետևող երկրպագուները ասացին, որ գոհ են խաղից, թեև այլ արդյունք էին ակնկալում։
«Իհարկե գոհ ենք, շատ լավ խաղացին, ուղղակի բախտ է, եթե հաղթելը կա, ուրեմն պարտվելն էլ պիտի լինի», - ասաց երկրպագուներից մեկը՝ շարունակելով․ - «Ոչ մի խնդիր ես չտեսա»:
«Ինչ-որ պահեր լինում էր՝ Դանիան ավելի լավ էր խաղում, պահեր լինում էր՝ մեր հավաքականն էր ավելի լավ խաղում: Ընդհանուր՝ հավասար խաղ էր, ում բախտը բերեց՝ նա էլ հաղթեց», - ասաց մեկ այլ երկրպագու:
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հայ երկրպագուների հետ համաձայն չէ։ Նա ասաց, որ իր ֆուտբոլիստները արեցին այն ամենը, ինչ իրենք նախապես պլանավորել էին, և բախտը այստեղ կապ չուներ։
«Հայաստանը ուժեղ էր Կոպենհագենում, իսկ մենք՝ այստեղ։ Իհարկե, Հայաստանի նման հավաքականի հետ խաղալիս հաղթանակի համար նաև բախտ է անհրաժեշտ, բայց այս դեպքում մենք հենց սկզբից էլ վերահսկում էինք խաղը, մեր ֆուտբոլիստները ամեն ինչ արեցին հաղթելու համար», - խաղին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարեց Օլսենը՝ շարունակելով․ - «Հայաստանը մի քանի հնարավորություն ունեցավ, բայց չկարողացավ իրականացնել։ Ձեր մարզիչը խաղի ընթացքում մի քանի անգամ փոխեց մարտավարությունը, բայց, կարծում եմ, բոլորս ականատես եղանք, որ Դանիայի հավաքականը վերահսկում էր խաղը։ Այժմ մեզ պետք է առաջիկա երկու խաղերն էլ հաղթել և գրավել խմբում երկրորդ տեղը»։
Մյուս խաղերում հաղթելու է տրամադրված նաև Վարդան Մինասյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք այս խաղից հետո կենտրոնանալու են առաջիկայում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությա՞ն վրա, Մինասյանը այսպես պատասխանեց․ - «Չէ, մենք կենտրոնանալու ենք Բուլղարիայի վրա, որովհետև մենք դեռ գործ ունենք անելու: Ինչ-որ բան կփոխվի ուղղվածության մեջ, որովհետև պետք է նաև հեռուն էլ նայենք: Այդ հարցում ձեզ հետ համաձայն եմ»:
Սա ընտրական մրցաշարում Հայաստանի հինգերորդ պարտությունն է, ընդ որում՝ թիմը պարտվել է սեփական հարկի տակ անցկացրած բոլոր չորս խաղերում, իսկ արտագնա չորս հանդիպումներից երեքում հաղթել է։
8 խաղից հետո Հայաստանի հավաքականը B խմբում 9 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը։
Մրցաշարի նախավերջին փուլում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին կընդունի Բուլղարիայի թիմին, իսկ վերջին փուլում հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Իտալիային։