Այսօր խորհրդարանում Մաքսային միության անդամակցության հարցի շուրջ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո ընդդիմադիր պատգամավորները դժգոհեցին, որ նախարարից չեն ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մասնավորապես, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե իրականում Էդվարդ Նալբանդյանը «որևէ հարցի պատասխան չուներ»։
«Էդվարդ Նալբանդյանը որևէ հարցի չի պատասխանել, և բովանդակային որևէ տեղեկատվություն, ըստ էության, չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։
Նախկին արտգործնախարար, ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս դժգոհ էր հանդիպումից։
«Սա մեր նոր միավորումներին հարիր, մեր ապագա լեզվով ասած՝ для галочки հանդիպում էր, որը ոչ մի բան իր մեջ չէր պարունակում»,- ասաց Արզումանյանը։
Ի տարբերություն մյուս պատգամավորների՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանը չթաքցրեց, թե ինչ հարցեր է ուղղել նախարարին և ինչ պատասխաններ է ստացել։ Հարցերից մեկը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես, Ռուստամյանը հարցրել է, թե որտե՞ղ է լինելու Լեռնային Ղարաբաղը այս գործընթացներում։ Արտգործնախարարը վստահեցրել է, թե Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելուց Ղարաբաղը չի տուժի։
Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուստամյանը Եվրամիության Ասոցացման համաձայնագրից Լեռնային Ղարաբաղին առնչվող մի հայտարարություն արեց՝ ասելով, թե Ասոցացման համաձայնագրի հետ կապված շատ հստակ պահանջ էր դրվելու՝ սահման դնել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Նկատենք, սակայն, որ Ռուստամյանի այս հայտարարության շուրջ որևէ պաշտոնական հաստատում առայժմ չկա։
«Ես առաջին հարցը հենց դա ձևակերպեցի՝ Ղարաբաղը որտե՞ղ է լինելու այս պրոցեսում։ Եթե Ղարաբաղը լինելու է Մաքսային միության, և այնուհետև Եվրասիական միության այս գործընթացի մեջ, ես երկու ձեռքով կողմ եմ, և որևէ մի հայ չի կարող ասել՝ «ինչո՞ւ Եվրոպայից հրաժարվեցիք, եկաք այստեղ»։ Մեր կենսական հարցը այսօր Ղարաբաղը պահելն է, որը մեր անվտանգության հարցն է։ Եթե Ղարաբաղը այս պրոցեսի մեջ ընդունվում է, ընկալվում է, ուրեմն ես այդ գործընթացին կողմ եմ»,- ասաց Ռուստամյանը՝ շարունակելով.- «Ես գիտեմ, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապված շատ հստակ պահանջ էր դրվելու, որ պետք է սահման դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև, այսինքն մաքսակետ պետք է դրվի։ Այս պատասխանը, որը պարոն Նալբանդյանը հնչեցրեց, որ դրանից չի տուժելու Ղարաբաղը, հուսով եմ՝ ենթադրում է, որ այսպիսի մաքսակետ Մաքսային միությունը չի պահանջի։ Սա տարբերություն է»։