Մատչելիության հղումներ

Կոնգրեսը երիտասարդական համագումար կանցկացնի


Շաբաթ օրը տեղի է ունցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նիստում հաստատվել են իրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, տնտեսական և բնապահպանական հարցերի, հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական հարցերի և հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:

Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ: Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

«Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համագումար անցկացնելու և դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ: Նիստում ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- փոխանցում է կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG