Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Ղարաբաղի ՊԲ-ում


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

Խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները, քննարկվել են ընթացիկ և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Բանակի հրամանատարի տեղակալները ըստ ողղությունների ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերջում Մովսես Հակոբյանը ի մի է բերել խորհրդակցության արդյունքները և ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG