Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները քննադատում են Մաքսային միությանը միանալու որոշումը


Հայաստան -- Ղարաբաղյան պատերազմի վետերանների նստացույցի վայրը Ազատության հրապարակում, արխիվ, 4-ը հուլիսի, 2013թ.
Հայաստան -- Ղարաբաղյան պատերազմի վետերանների նստացույցի վայրը Ազատության հրապարակում, արխիվ, 4-ը հուլիսի, 2013թ.

Երևանի Ազատության հրապարակում ամեն հինգշաբթի համահավաք անցկացնող ազատամարտիկները քննադատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ կայացրած որոշման համար։

Այսօր կայացած հերթական համահավաքի ժամանակ Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները կարծիքներ հնչեցրին, թե երկու օր առաջ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը նրա կամքին հակառակ է արվել:

«Մաքսային միությանը միանալու նրա որոշումը պարտադրված է»,- ասում են ազատամարտիկները։

Նրանց սատարող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն համահավաքի ժամանակ հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին այս պարագայում այլ բան չի մնում, քան հայտարարություն տարածել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG