Իսկ պարզաբանումը հետևյալն էր, թե դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, ու մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, վթարային բնակելի ֆոնդը և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» ճարտարապետական միջավայրը։
Տերյան 23 շենքի բնակիչներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում են, որ իրենց շենքը արդեն չորրորդ անգամ ճանաչվում է հանրային գերակա շահ։ 2007 թվականից 3-անգամ ծրագիրը ձախողվել է ու արդեն 7 տարի է ապրում են վախը սրտում, որ յուրաքանչյուր օր իրենց կարող են բնակարաններից հանել։
Տերյան 23 շենքի բնակիչներից Վարդան Գերավետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է, որ կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը նորից բախվելու է բնակիչների դիմադրությանը, քանի որ վստահություն չունեն, որ գործընթացը կիրականանա օրենքի սահմաններում, և իրենք համարժեք փոխհատուցումներ կստանան, Գերավետյանն ասում է՝ քաղաքապետարանի որակմամբ իրենց խարխուլ, ոչ սեյսմակայուն սեփական բնակարանները գերադասում են անորոշ լուծումներից։
Տերյան 23-ի բնակիչ գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանը ասում է, որ այս հասցեում ոչ միայն իր բնակարանն է, այլև արվեստանոցը, հավելում է, որ կյանքից ու ապրուստից դժգոհություն չունի, միակ պահանջը պետությունից հոգեկան անդորրը չխաթարելն է։
«Մեզ ոչ ոք ոչ մի բան մինչև հիմա էական չի առաջարկել, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստել։ Ես պատրաստ եմ հենց այսօր էլ անձնագիրս տանեմ նախագահի սեղանին դնեմ և գնամ ցանկացած երկիր ապաստան խնդրեմ։ Երրորդ օրն է, որ նորից որոշումն ընդունվեց և երեք օր է չեմ նկարում, որովհետև նյարդային համակարգս խախվել է։ Չի կարելի մարդուն երկարատև տեռորի ենթարկել և այդ տեռորի համար ոչ ոք պատասխան չի տալիս»,-ասաց Գաբրիելյանը։
Բնակիչները նշում են, որ մոտ մեկ շաբաթից կսկսեն լուրջ քայլեր ձեռնարկել իրենց շենքը պահպանելու համար։ Նամակով կդիմեն նախագահին, վարչապետին, քաղաքապետին տեղեկացնելու, որ անկախ նրանց ձեռնարկած քայլերից, իրենք մինչև վերջ պայքարելու են իրենց ներկայիս բնակարանների համար։
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն, ով ևս պետական կարիքի զոհ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեռ 2000 թվականին, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցումը 10 000 բնակիչներ տարածքից տեղահանվեցին ու համարժեք փոխհատուցում այդպես էլ չստացան։
«Բնակիչներ կային, որ ունեին 550 քառակուսի մետր հող և 225 քառակուսի մետր երկհարկանի բնակարան, այդ մարդկանց գույքի դիմաց տվեցին կոպեկներ, տեղը կառուցեցին բազմաբնակարան շենքեր և ստացան 25 000 դոլար մաքուր եկամուտ մեկ քառակուսի մետրից»,- նշեց Բաղդասարյանը։
Բաղդասարյանը հավելում է, որ այսօր սեփականության օտարում իրավունքը խախտելու պատճառով բազմաթիվ գործեր գտնվում են եվրոպական դատարաններում, իսկ մեր պետությունը եվրոպական դատարանների վճիռների ու որոշումների հիման վրա քաղաքացիներին վճարել է ավելի քան 500 000 դոլար, դեռ տասնյակ գործեր էլ լսվելու են։
Բաղդասարյանը խոսում է նաև այդ տարածքներում գտնվող հուշարձանների ճակատագրից նշելով, որ օրինակ միայն Հյուսիսային և Գլխավոր պողոտայի կառուցման հետևանքով ոչնչացվել է ավելի քան 30 պատմամշակութային հուշարձան, իսկ Կառավարության օգոստոսի 29-ի նիստում գերակա շահ ճանաչված Պուշկինի, Աբովյան փողոցների տարածքում տեղակայված է 4 պատմամշակութային հուշարձան, որից երեքը տեղափոխման ենթակա չեն։
Բաղդասարյանը նշում է, եթե նախկինում ոլորտը կարգավորող օրենքներ չկային, իսկ եղածն էլ կատարյալ չէր, ապա այսօր բնակիչները պարտավոր են և կարող են իրենց շահերը պաշտպանել օրենքի բոլոր կետերով։
«Այսօր օրենքը նրան հնարավորություն է տալիս բողոքարկել դատարան գնահատման գումարը և երկրորդ հնարավորությունը, որ համաձայն օրենքի 7 տարի ավել տարածքը չի կարող ճանաչվել բացառիկ գերակա հանրային շահ։ Այս պայմանները նպաստավոր են որպեսզի քաղաքացիները կարողանան պայքարել իրենց իրավունքների համար»,- ասաց նա։
Իսկ մեր հարցմանը քաղաքապետարան, թե բնակիչների համար ինչպիսի փոխհատուցում է այս անգամ նախատեսված, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ընկերությունից պատասխանեցին հղում անելով օրենքին, թե օրենքի համաձայն օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Իսկ մեր հարցումը, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում տարածքում գտնվող հուշարձաններին մնաց անպատասխան, սակայն նախկին գլխավոր ճարտարապետ Նարե Սարգսյանը ասել էր, որ բնակիչների փոխհատուցման մասով խնդիրներ չի լինի, քանի որ իրացման գոտու նախկին տարածքներ են և օտարման գործընթացը գրեթե ավարտված է, իսկ ինչ վերաբերում է հուշարձաններին, ճարտարապետը պատասխանել էր, թե այդտեղ իսկապես խնդիրներ կան վերակառուցման և հուշարձանների մասով և այդ խնդիրներին պետք է լրջորեն վերաբերվել։