Հայաստանի գլխավոր դատախազությունը սպասում է պատկան մարմինների մասնագիտական եզրակացություններին` որոշելու, թե արդյոք պետք է քրեական գործ հարուցել Փակ շուկայում կատարված շինարարության առնչությամբ:
«Մենք իրոք ստացել ենք բազում դիմումներ, բողոքներ կապված Փակ շուկայի շինարարության հետ և մշտապես արձագանքել ենք», - լրագրողներին այսօր ասաց Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պարզաբանելով. - «Արձագանքը կապված է եղել նրա հետ, որ դատախազությունը այդ բոլոր դիմում-գանգատները ուղարկել է համապատասխան մարմիններին, որոնք իրավասու են այդ հարցերը լուծել. մասնավորապես` քաղաքապետարան, ոստիկանության հետաքննության, նախաքննության մարմին, ինչպես նաև Մշակույթի նախարարություն: Երբ ստանանք համապատասխան եզրակացություններ, նախապատրաստված նյութեր, քրեական գործ հարուցելու առիթներ, մենք կիրականացնենք մեր դատախազական հսկողությունը: Ես կուզեի, որ մենք ստանանք համապատասխան եզրակացություններ` մասնագիտական, փորձագիտական, քանի որ դրանք կարող են նաև հանդիսանալ ապացույցներ և հիմք ծառայել քրեական գործ հարուցելու համար»:
Ամիսներ ի վեր հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող այս հարցը վերջին օրերին բավական սուր զարգացումներ ունեցավ: Շուկայի շենքում կատարվող ապօրինի շինարարությունը, սակայն, շարունակվում է:
Պետական կառույցները` Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բազմիցս հայտարարել են, որ կառուցապատումն ապօրինի է: Քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է կառուցապատողին, սակայն շինարարական աշխատանքները շարունակվում են:
Օրվա ընթացքում, չնայած մեր դիմումներին, Ոստիկանությունից ու Երևանի քաղաքապետարանից չարձագանքեցին Գլխավոր դատախազի հայտարարությանը:
Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե նախարարության Քաղաքաշինական պետական տեսչության ուսումնասիրության արդյունքում Փակ շուկայում հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին նախարարությունը գրավոր հաղորդում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «ինքնակամ շինարարությունը դադարեցնելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ», ինչի արդյունքում էլ քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է կառուցապատող ընկերությանը, որը, հիշեցնենք, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (ՀՀԿ) ընտանիքին:
Մշակույթի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե իրենք Գլխավոր դատախազությունից դեռևս ոչ մի դիմում չեն ստացել՝ Փակ շուկայի հետ կապված մասնագիտական եզրակացություն տրամադրելու վերաբերյալ:
Նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը հավելեց, որ Երևանի դատախազությունից իրենք հարցումներ են ստացել` տալ տեղեկություններ «արձանագրված մի շարք օրինախախտումների վերաբերյալ». - «Մենք Փակ շուկայի վերաբերյալ երկու անգամ (2012 և 2013 թվականներին) գրությամբ մանրամասն տեղեկություն ենք տվել»: