Մատչելիության հղումներ

Նախագահականի մոտ ցուցարարներից 9-ը բերման ենթարկվեցին


Րոպեներ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց անցկացնող ակտիվիստներից 9-ին:

Ակցիայի մասնակիցները բողոքում են Մաքսային միությանը միանալու և Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունների կապակցությամբ:

Ցուցարարներից մի քանիսը, անտեսելով Բաղրամյան պողոտայի մյուս կողմում մնալու՝ իրավապահների պահանջը, հատել էին փողոցը և փորձում էին ակցիան անցկացնել նախագահականի դիմաց: Ոստիկանները, սակայն, շատ արագ հակազդեցին և ակտիվիստներին հեռացրեցին այնտեղից:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակտիվիստներին բերման ենթարկելը հիմնավորեց նրանց կողմից «կարգի խախտմամբ»:

Ոստիկանությունից ավելի ուշ հայտնեցին, որ բերման ենթարկվածները վարչական պատասխանատվության կենթարկվեն:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG