Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր են երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի: Այդ մասին նրանք հայտարարել են՝ ամփոփելով այսօր Ռուսաստանի նախագահի Նովո Օգարյովոյի նստավայրում կայացած հանդիպման արդյունքները:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նշել է, որ սա Սարգսյանի արդեն երկրորդ այցն է Մոսկվա այս տարի, ապա ասել է․ -«Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ նման ինտենսիվ կերպով զարգանում են հարաբերությունները, բոլոր ուղղություններով շփումները շատ հաճախակի են: Խորհրդարանի, կառավարության, բիզնես կառույցների գծով: Արդյունքը մեզ մոտ տնտեսությունում է»:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը գերազանցում է 23 տոկոսը: «Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է: Այդ միտումները շարունակվում են», - ասել է նա:
Հայաստանի նախագահը, իր հերթին, շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա: «Վստահ եմ, որ այդ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան փոխըմբռնման հունով՝ համաձայն բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման մասին պայմանագրի», - նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ հարաբերությունները և կանի ամեն ինչ, որպեսզի դրանք զարգանան:
«Մեզ համար դա առաջնահերթություն է․․․ Դրա հետ մեկտեղ, կան հարցեր, որոնք պետք է լուծել, որպեսզի հարաբերությունները բարձրանան նոր մակարդակի: Եվ այդ նպատակով եմ ես ժամանել Մոսկվա», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ շուտով: