Հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը մահացել է երեկ 67 տարեկանում:
Անանյանը Հայաստանի գրողների միությունը ղեկավարել է 2001 թվականից՝ չորս անգամ վերընտրվելով վարչության նախագահի պաշտոնում:
«12 տարի աշխատել է գրողների հետ: Բոլոր գրողների համար փորձում էր օգտակար գործ անել․ մեկի շնորհանդես, մեկի հանդիպում, մեկի գրքի քննարկում, մյուսի սոցիալական հարցեր: Եվ այս ամեն ինչի մեջ, իհարկե, Լևոնի մարդկային կերպարն էր ցոլանում, դրսևորվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԳՄ գործող քարտուղար Էդվարդ Միլիտոնյանը:
Անանյանի մտերիմ ընկերը՝ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը շեշտեց․ - «Լևոնը հրաշալի կազմակերպիչ էր: Այն, ինչ արեց Լևոնը [Գրողների միությունում]՝ Սփյուռքի գրողներին մեզ հետ համախմբելով, Արցախի հետ համախմբելով, այդ աշխույժ միջոցառումները անելով․․․ Գրական աշխարհին մեծ աշխուժություն բերեց նրա հրաշալի աշխատանքը։ Ես շատ ափսոսում եմ Լևոնի համար»:
«Մենք մի հարցում շատ միասնական ենք բոլորս․ գիտակցում ենք, թե ինչ մեծ կորուստ ունեցանք: Որովհետև այսպիսի նվիրումով, անմնացորդ, մինչև իր վերջին հյուլեն նվիրված էր ոչ թե գործին, այլ հայ գրողին, հայ գրականությանը, Գրողների միությանը», - ասաց ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը՝ հավելելով․ - «Ինչպես սրընթաց ապրեց, այդպես էլ սրընթաց հեռացավ»: