«Ուկրաինայի սահմաններին գոյանում են նոր իրողություններ»
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրոպական միության կամ Մաքսային միության ընտրության իրավունքը կվերապահվի ժողովրդին։
«Ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը. այս հարցի պատասխանը կարող է տալ միայն հանրաքվեն, հետևաբար, երբ գա Եվրամիության և Մաքսային միության միջև ընտրություն անելու պահը, մենք կդիմենք հանրաքվեի», - ասել է նախագահը։
Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական համագործակցության գործընկերոջ կարգավիճակ ստանալուց հետո Կիևը կարող է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կազմած Մաքսային միության այն առանձին համաձայնություններին, որոնք չեն հակասում Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը։
«Այս հարցում ոչ ոք առարկություն չունի, դա չի հակասում Եվրամիության հետ առևտրի ազատ գոտի կազմելու մասին ստորագրվելիք պայմանագրին, ինչպես հակասություն չի եղել, երբ մենք ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի համաձայնություն ենք կնքել», - ասել է Ուկրաինայի նախագահը։
«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Յանուկովիչը որևէ բան չի ասել իր նշած հանրաքվեի անցկացման հավանական ժամկետների մասին։ Նա դժգոհություն է հայտնել ռուսաստանյան գազի բարձր սակագնի առիթով։
Յանուկովիչի խոսքերով, Ուկրաինայի սահմանին գոյացել է նոր իրողություն` Մաքսային միությունը, իսկ 2015 թվականին կստեղծվի նաև Եվրասիական միությունը, դրանք իրողություններ են, որոնք Ուկրաինան պետք է հաշվի առնի։
«Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը կնքելուց հետո Ուկրաինան ազատ առևտուր կիրականացնի Եվրամիության հետ։ Դա էլ կլինի ևս մեկ իրողություն, և հարկ չկա այս իրողությունները միմյանց հակադրել», - ասել է Վիկտոր Յանուկովիչը։
Մինսկի գլխացավը` կալիում, նավթ և «աֆրիկյան ժանտախտ»
Մինչդեռ հարևանների հետ Մոսկվայի հարաբերություններում մերթ ընդ մերթ վեճեր են ծագում, և ռուսական կողմը դրանք լուծելու համար շատ հաճախ կիրառում է իր հզոր զենքերից մեկը` տնտեսական պատժամիջոցը։
Մինսկում ձերբակալել են «Ուրալ-Կալիում» ընկերության տնօրեն Վլադիսլավ Բաումգերտներին, ով ժամանակին ղեկավարել է կալիում արտադրող ռուս-բելառուսական համատեղ ընկերությունը։
«Ուրալ-Կալիումը» դուրս է եկել համատեղ ընկերությունից, դրա արդյունքում Բելառուսը ֆինանսական մեծ կորուստներ է կրում։
Բաումգերտներին բելառուսները մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և կարող են դատապարտել մինչև 10 տարվա ազատազրկման։
Ահա ռուսական կողմի պատասխանը` «Տրանսնեֆտը» երեկվանից 20 տոկոսով կրճատել է նավթի մատակարարումը, իսկ այսօրվանից ռուսները արգելում են ներմուծել բելառուսական արտադրության խոզի միսը` պնդելով, որ դրանում «աֆրիկյան ժանտախտ» են գտել։