Մատչելիության հղումներ

Կրոնի ազատության հարցերով ԵԽ հանդիպում Երևանում


Եվրախորհրդի լոգոն
Եվրախորհրդի լոգոն
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 2-3-ը Երևանում տեղի կունենա Եվրախորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպումը՝ «Կրոնի ազատությունն արդի աշխարհում՝ մարտահրավերներ և երաշխիքներ» ընդհանուր խորագրով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցելու են Եվրախորհրդի անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, միջազգային և հայաստանյան կրոնական և ոչ կրոնական հասարակական կազմակերպությունների, ԵԽ-ի տարբեր հաստատությունների եւ քարտուղարության ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես կգա Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG