Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղ այցելած ռուսաստանցի լրագրողներ և հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:
«Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում, իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին», - փոխանցում է Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակը: - «Ռուս լրագրողներն ու հասարակական գործիչները հիացմունքով խոսեցին Արցախի հյուրընկալ ժողովրդի տոկունության, համերաշխության, անկախ ու բարեկեցիկ երկրում ապրելու վճռականության մասին՝ միաձայն հաստատելով, որ արցախցուն ամենաբնորոշ հատկանիշներից մեկը խաղաղասիրությունն է: Նրանք հավաստիացրին, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է լինելու, և իրենք Արցախի հետ մշակութային ու հումանիտար տարբեր ծրագրեր իրականացնելու լուրջ նպատակներ ունեն»:
Հյուրերը տեղեկացրել են նաև, որ նախորդ օրը այցելել են Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին եւ որոշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նման անմարդկային բարբարոսությունները կանխարգելելու նպատակով իրականացնել ճանաչողական տարբեր միջոցառումներ: