Հաջորդ տարի գարնանը տեղի է ունենալու ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի գերագույն ժողով, որի արդյունքում էլ փոփոխություններ տեղի կունենան կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի (ԳՄ) կազմում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Դաշնակցության մամլո դիվանի պատասխանատու, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտյուշ Շահբազյանը:
Հայաստանի խորհրդարանական, նախագահական և երևանյան վերջին ընտրություններից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե Դաշնակցության շարքերում դժգոհություն են առաջացրել կուսակցության անհաջողությունները նշված ընտրություններում, և կարծիքներ էին հնչում, թե արդյունքը կարող են լինել փոփոխությունները կուսակցության ղեկավար կազմում:
«Փոփոխություն տեղի կունենա՝ Գերագույն մարմնի կա՞զմը կփոխվի», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Շահբազյանը պատասխանեց․ - «Անշո՛ւշտ տեղի կունենա, անշո՛ւշտ տեղի կունենա, որ չափով՝ ես չեմ կարող ասել, բայց, անշուշտ, փոփոխությունները՝ էդպիսի ժողով չի եղել, որ մեզ մոտ մարմինները չփոփոխվեն, փոփոխություն չկրեն»:
«Եվ ի՞նչ եք կարծում՝ փոփոխությունը ռադիկալ բնույթ կկրի, ընդհանրապես կազմը կփոխվի, թե․․․», - այս հարցին էլ դաշնակցական գործիչը արձագանքեց․ - «Գիտեք, դա ոչ ոք չի կարող ասել, որովհետև մեզ մոտ նման բաները կանխատեսելը․․․ Որովհետև դա ոչ վերահսկվում է, ոչ էլ թելադրվում, ոչ ոք չի կարող ասել: Ժողովից ժողով, ցանկացած ժողովում, օրինակ՝ նույն վերջին մարմինն էլ երևի 70-80 տոկոսով նոր մարմին է եղել: Այսինքն, էդ փոփոխությունները միշտ էլ հնարավոր են, դրանք քննարկումների արդյունքում են կարծես թե ի հայտ գալիս, թե ինչ տեսակ մարմին կձևավորվի»:
«Բայց մի բան էլ կա, որ, անշուշտ, մենք միշտ աշխատում ենք պահպանել որոշակի ժառանգականություն, որոշակի շարունակականություն, այսինքն՝ նաև փորձառու ընկերները պիտի լինեն, մարմիններում եղած արդեն ընկերները պիտի լինեն, որոնք գիտեն՝ երեկ ինչ էր արվում և վաղը ինչ պիտի արվի», - ընդգծեց Արտյուշ Շահբազյանը:
ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչն այսօր Արմեն Ռուստամյանն է, ով ղեկավարում է կուսակցության խմբակցությունը Ազգային ժողովում և ով գլխավորում էր Դաշնակցության համամասնական ցուցակը այս տարի մայիսին կայացած երևանյան ընտրություններում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է, որ փոխվի նաև Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը, Շահբազյանը պատասխանեց․ - «Ես տեղեկություն էդպիսի չունեմ, բայց և՛ հնարավոր է, և՛ հնարավոր չէ: Որովհետև մեզ մոտ մարմնի ներկայացուցիչը, մարմնի դիվանը՝ ոնց որ մենք ասում ենք, ձևավորվում է արդեն մարմնի ընտրությունից հետո, այսինքն՝ ժողովը չի ընտրում»:
Իսկ հարցին էլ՝ կարելի՞ է ասել, որ այս փոփոխությունների պատճառը նաև նախորդ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքն է, ինչպես վերը նշված հրապարակումներն են պնդում, Արտյուշ Շահբազյանը արձագանքեց․ - «Գիտեք, դա կախված է գնահատականներից՝ գուցե նաև գնահատականների մեջ դա տեղի ունենա: Չեմ կարող վստահ ասել, հիմա դժվար է ասել՝ գնահատականները ինչ են լինելու նախորդ ընտրությունների վերաբերյալ, այսինքն՝ որքանով են հիմքերը ընտրությունների արդյունքների ինչով են պայմանավորված, և այլն»: