Մատչելիության հղումներ

Սահակյանը շնորհավորել է Տիբիլովին


Լեոնիդ Տիբիլովը Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ, Ցխինվալի, 19-ը ապրիլի, 2012թ․
Լեոնիդ Տիբիլովը Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ, Ցխինվալի, 19-ը ապրիլի, 2012թ․
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ»:

«2008 թվականի օգոստոսը դարձավ օս ժողովրդի հնագույն պատմության ողբերգական, բայց և միաժամանակ հերոսական էջերից մեկը: Իր լավագույն որդիների և դուստրերի արյան գնով հանրապետությունը կարողացավ դիմակայել արտաքին ոտնձգություններին, պաշտպանել իր ազատությունը և պահպանել երկրի ինքնիշխանությունը: Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը դարձավ Ձեր պետության անվտանգ գոյակցության և շարունակական զարգացման, ինչպես նաև հետագայում ագրեսիվ գործողությունների բացառման հուսալի երաշխիք», - Տիբիլովին գրել է Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG