Մատչելիության հղումներ

Կոմիտաս 5-ից բերման են ենթարկվել ևս երեք ակտիվիստներ


Նախախորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ իրավապահները բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ և Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:

«Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը», - ասված է հայտարարությունում:

Այսօր ավելի վաղ բերման ենթարկված Եղիա Ներսեսյանը, ըստ հաղորդագրության, դեռեևս գտնվում է ոստիկանության բաժնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG