Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մի քանի բուհերի ուսխորհուրդների նախագահների հետ հանդիպմանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կոչ արեց ուսանողներին չդառնալ գործիք որևէ մեկի ձեռքին և թույլ չտալ ինչ֊որ անձանց իրենց խնդիրների հաշվին բարձրացնել սեփական վարկանիշը։
Աշոտյանը վստահեցրեց, որ ուսանողների հոգսերին իրենք լավատեղյակ են, պատրաստ են դրանք լուծել: Նախարարի խնդմամբ՝ ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չի մնալու բուհից սոցիալական պատճառներով, և կավելանա պետության և բուհերի կողմից ուսանողների վրա ծախսվելիք գումարը։
Առաջիկայում ԱԺ-ին են պատրաստվում ներկայացնել մի շարք օրենքի նախագծեր, որոնց ընդունման դեպքում բարձր առաջադիմությամբ ուսանողներին մի շարք արտոնություններ և զեղչեր կտրամադրվեն։
Արտոնությունները, որոնց մասին խոսում է նախարարը, նախատեսվում է, որ օրենքի նախագծերի տեսքով կքննարկվեն ԱԺ աշնանային նստաշրջանում, և եթե դրանք ընդունվեն, ապա կգործեն միայն հաջորդ տարվանից, իսկ մի քանի օրից մեկնարկելիք նոր ուսումնական տարում բուհեր հաճախող ուսանողների վրա դրանք փաստորեն չեն ազդի։ Սա չի թաքցնում նաև ինքը նախարարը։
Նա նաև ասաց, որ ուսանողների ֆինանսական բեռը թեթևացնելու համար օրենքի նախագծերը սկսել մշակել այս տարվա մայիս ամսից, մինչդեռ ըստ նույն Աշոտյանի ուսման վարձավճարների բարձրացման մասին որոշումները սկսել են ընդունվել մարտ ամսից։
Թե ինչու ավելի վաղ չեն սկսվել օրենքի նախագծերի մշակումները, որպեսզի դրանք ազդեին նաև այս տարի ընդունվող ուսանողների վրա, Արմեն Աշոտյանին հարցնել չհաջողվեց: Նա ընդհանրապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ եկել է միայն ուսանողական խորհրդի նախագահների հարցերին պատասխանելու։
Գաղտնիք չէ, որ ինչպես նախարար Արմեն Աշոտյանը, այնպես էլ ուսանողական խորհրդի նախագահների մեծամասնությունը անդամակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։
Հարցերը, որոնք հնչեցին հանդիպման ընթացքում, հիմնականում ուսանողական տարբեր խնդիրների մասին էին՝ կրթաթոշակների, ուսանողական հանրակացարանների, ճաշարանների և այլն: Խոսվեց նաև ուսման վարձավճարների բարձրացման հարցը որոշ ուժերի կողմից շահարկելու փորձերի մասին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ով Աշոտյանի համակուսակիցն է, վստահեցրեց, որ իրենք ուսման վարձերի բարձրացումից հետո բուհի ռեկտորի հետ ուսանողներին աջակցելու ծրագիր են կազմել, և ավելացրեց, որ ճիշտ կլիներ եթե ուսանողներին աջակցելու նախագծերը կառավարության կողմից ավելի վաղ կազմվեին:
Հանդիպման վերջում Արմեն Աշոտյանը ուսանողներին ասաց, որ պատրաստ է ուսումնասիրել նրանց գրավոր առաջարկությունները, նա կոչ արեց նաև մինչև քննադատելը ուսումնասիրել խնդիրն ու դրա լուծման տարբերակները ամբողջությամբ։
«Դուք պետք է մի քիչ էլ մեր վիճակի մեջ մտնեք», - եզրափակեց Աշոտյանը։