Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայում հնարավոր գործողությունների տարբերակները


Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, Միացյալ Նահանգները սկսել է նախապատրաստել ռազմածովային ուժերի որոշ նավեր՝ եթե որոշում կայացվի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

Հեյգելը նշել է, որ Պենտագոնին դիմել է երկրի նախագահ Բարաք Օբաման՝ խնդրելով մշակել հնարավոր ռազմական գործողությունների տարբերակներ:

Այլ մանրամասներ նախարարը չի հրապարակել: Չաք Հեյգելը նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ճշտում է՝ արդյո՞ք Սիրիայում կիրառվել է քիմիական զենք:

Ավելի վաղ նախագահ Օբաման հայտարարել էր, որ եթե քիմիական զենք իրոք կիրառվել է, դա «խորը մտահոգություն է առաջացնում»․ - «Եթե հաստատվի, որ դրան [քիմիական զենքի կիրառմանը] առնչություն ունի Սիրիայի կառավարությունը, ապա այդ երկրի իրավիճակը կպահանջի ԱՄՆ-ի ուշադրությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG