Մատչելիության հղումներ

Աբիևը գանգատվում է և սպառնում


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև, արխիվ
«Չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու փորձերին՝ Հայաստանի ագրեսիան շարունակվում է, և, ցավոք, կոնկրետ արդյունքներ չկան», - այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Բաքվում Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Միսախիսա Սատոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նաև ասել է․ - «Եթե նման դրությունը շարունակվի, մենք ստիպված կլինենք օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG