Վրաստանի բնակիչները Ֆեյսբուքում դրամահավաք են սկսում` նպատակ ունենալով վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից գնել նրա ընտանիքին պատկանող «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետը շաբաթասկզբին հայտարարեց, որ ցանկանում է վաճառել իրեն պատկանող «9-րդ ալիք»-ն ու «Ինֆո 9» լրատվական գործակալությունը` չցանկանալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ «ջերմոցային պայմաններ ստեղծել իշխանության թեկնածուի համար»:
Իվանիշվիլին նաև նշել էր, որ թեև իր լրատվական ակտիվները վաճառում է ինքնարժեքից` մոտ 30 միլիոն դոլարից եռապատիկ ցածր գնով, այնուհանդերձ մինչ օրս չի կարողացել գնորդ գտնել:
Իմանալով Իվանիշվիլիի այս քայլի մասին` արդեն երեքշաբթի օրը նրա ընտանիքին պատկանող հեռուստաալիքի ողջ անձնակազմը դադարեցրեց աշխատանքը` սոցիալական ցանցերի միջոցով շարքային քաղաքացիներին դիմելով օգնության հուսահատ կոչով:
Դրան հետևած իրադարձությունները բավական անսպասելի էին: Ֆեյսբուքում արագորեն համապատասխան խումբ ի հայտ եկավ, որին մոտ 24 ժամվա ընթացքում շուրջ 3 հազար օգտատեր միացավ: Ավելին, ֆեյսբուքյան այս խումբը արդեն իսկ հասցրել է Իվանիշվիլիին դիմել գործնական նախաձեռնությամբ` 7 միլիոն դոլար առաջարկելով տեխնիկայի վերջին խոսքով հագեցած հեռուստաընկերության համար:
Խմբի համակարգողներից մեկը` «9-րդ ալիք»-ի նախկին փոխտնօրեն Վասիլ Մաղլափերիձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշում էր․ - «Սա կարող է շատ հետաքրքիր նախադեպ դառնալ, երբ մարդիկ ասում են` մենք իհարկե միլիոնատեր չենք, սակայն ի վիճակի ենք հավաքել պահանջվող գումարն ու այդ հեռուստաընկերությունն ըստ էության դարձնել իսկական հանրային լրատվամիջոց»:
Իսկ Թբիլիսիի համալսարանի սոցիոլոգիայի և քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, մեդիա փորձագետ Կորնելի Կակաչիայի կարծիքով՝ Իվանիշվիլիի որոշումը նախևառաջ հարկավոր է դիտարկել քաղաքական տարբեր ուղղվածության հեռուստաընկերությունների պայքարի համատեքստում:
«Իմ տպավորությամբ՝ այժմ տեղի է ունենում «Իմեդի» հեռուստաընկերության դիրքերի ուժեղացում: Իվանիշվիլիին պատկանող «9-րդ ալիք»-ը այդպես էլ չկարողացավ իրական հակակշիռ դառնալ [նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների] «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը: Ի սկզբանե «9-րդ»-ի ստեղծումը հենց «Ռուսթավի»-ին հավասարակշռելու նպատակ էր հետապնդում, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Այժմ ահա որոշում է կայացվել հիմնական շեշտը դնել «Իմեդի»-ի դիրքերի ամրապնդման վրա: Գուցե «Իմեդի»-ն կարողանա հակակշռել «Ռուսթավի 2»-ին», - նշում է մեդիա փորձագետը:
Վերջում հիշեցնենք, որ «Իմեդի» հեռուստաընկերությունն այսօր ընդհանուր առմամբ հանդես է գալիս Բիձինա Իվանիշվիլիին աջակցող դիրքերից: «Ռուսթավի 2»-ը, հակառակը, արդեն մեկ տասնամյակից ավելի է չի թաքցնում Սաակաշվիլիի հանդեպ իր համակրանքը: Ավելին, 2003 թվականի «վարդերի հեղափոխության» ընթացքում հենց «Ռուսթավի 2»-ն էր հանդիսանում Միխեիլ Սաակաշվիլիի և նրա զինակիցների թիվ մեկ խոսափողը: