Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում հերքում է իր աշխատակիցների առնչությունը անցած շաբաթ օրը դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպին:
Օգոստոսի 17-ին ժամը 22-ի սահմաններում Ռուսաստանի դեսպանատանը հարող տարածքում Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող հրապարակումների» կապակցությամբ Ռուսաստանի դեսպանությունը հայտարարում է․ - «Մեր աշխատակիցները ոչ մի առնչություն չունեն տեղի ունեցածին, տեղեկատվությունը այն մասին, թե որոշ անձինք փորձում էին ապօրինաբար ներթափանցել և/կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանության տարածք, իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք՝ կիրակի օրը Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր․ - «Օգոստոսի 17-ին, ժամը 22:55 ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գրիգոր Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Նույն օրը, ժամը 23։25, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը»: