Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մասնավորապես, ասված է. - «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում եւ բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը»:
Վեհափառը այսօր դարձավ 62 տարեկան: