Մատչելիության հղումներ

Նախարարության 22-ամյա աշխատակիցը նետվել է պատշգամբից և մահացել


Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակից Հայկ Հայրապետյանը այսօր կեսօրին մոտ Կառավարական երրորդ մասնաշենքի վեցերորդ հարկի պատշգամբից իրեն ցած է նետել եւ մահացել: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

22-ամյա երիտասարդը բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջին կարգի աշխատակից էր: Հակոբյանի փոխանցմամբ՝ ընդմիջումից հինգ րոպե առաջ Հայրապետյանը դուրս է եկել աշխատասենյակից և րոպեներ անց նետվել պատշգամբից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են:


Աննա Բարսեղյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG