Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկներն ակտիվացնում են մարզային հանդիպումները։ Մարզային այցելություններ են սկսել նաև համազգային համախմբում հայտարարած ազատամարտիկները։
Նրանք այսօր Շիրակի մարզում են։ Շիրակ մարզում ազատամարտիկները հանդիպումներ են անցկացնում ոչ միայն Գյումրիում, այլև գյուղական բնակավայրերում։
Համազգային համախմբում հայտարարած ազատամարտիկների մարզային այցելությունների նպատակը ոչ միայն մարզերում բնակվող ընկերների հետ հանդիպելն է, այլև իրենց պահանջների մասին մարզերի բնակիչներին ծանուցելն ու նրանց ևս ներառելը վերջերս սկսված իրենց բողոքի ակցիաներին։
Ազատամարտիկների այս խումբը սոցիալական պահանջներ չի բարձրացնում։ Նրանք Հայասատանում համակարգային փոփոխություններ են պահանջում։
«Մենք ասում ենք, որ մեզ ոչինչ պետք չէ: Մեզ պետք է, որ ժողովրդի վիճակը լավանա: Ժողովրդի վիճակը որ լավացավ, մերն էլ կլավանա: Մենք էլ ժողովրդի մի մասնիկ ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչիկ Ավետիսյանը՝ շարունակելով․ - «Այդ ձեր ասած թևը ուղղակի հենց այդպես էլ անում էին»:
Շուրջ երեք ամիս առաջ Երևանի Ազատության հրապարակում նստացույցեր, հացադուլներ, բողոքի այլ ակցիաներ նախաձեռնած ազատամարտիկների ներքին հակասությունները գնալով խորանում են։ Նրանք բաժանվել են երկու թևի, որոնցից յուրաքանչյուրը իշխանություններին ուղղած պահանջների շուրջ տարբեր մոտեցումներ ունի։
Շաբաթներ առաջ մարզային այցելություններ սկսած ազատամարտիկների մյուս թևը միմիայն սոցիալական հարցեր է բարձրացնում։ Նրանք շարունակում են հայտարարել, թե իրենք միայն իրենց հուզող խնդիրների համար են այցելում մարզեր, հանդիպումներ պահանջում իշխանության ներկայացուցիչների հետ։
Այս երկու խմբերը սկսել են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել։
Մի թևը մյուսին մեղադրում է անիրական պահանջ ներկայացնելու համար։ Իշխանություններից համակարգային լուծումներ պահանջող ազատամարտիկներից Խաչիկ Ավետիսյանը նկատում է, որ մյուս թևը դարձել է իշխանությունների գործիքը։
«Քանի դեռ երկրում սոցիալական խնդիրներ ունեն ոչ միայն ազատամարտիկները, այլև շատ այլ խմբերի ներկայացուցիչներ, մենք չենք կարող միայն մեր խնդիւրների լուծումը պահանջել ու բավարարվել դրանով», - ասում են Ավետիսյանն ու նրա համախոհ ազատամարտիկները։
Խաչիկ Ավետիսյանը համոզված է, որ իշխանությունները օգտագործում են սոցիալական պահանջներ ներկայացրած ազատամարտիկներին․ - «Այդ տղաները սխալ են աշխատում»:
Մյուս թևում հակադարձում են։ Նրանք պնդում են, որ իշխանություններն իրենց չեն օգտագործում, այլ փորձում են լուծում տալ իրենց բարձրացրած հարցերին։
Միայն սոցիալական հարցեր բարձրացնող ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանն ասում է, որ իրենց համախոհ ազատամարտիկների շուրջ 1000 հոգանոց ցուցակ ունեն։ Նրանք, Վոլոդյա Ավետիսյանի խոսքով, կիսում են իրենց տեսակետը, բայց և կարող են մասնակցել մյուսն թևի հանրահավաքներին:
«Հարյուր տոկոսով հույս ունենք, որ մեր բարձրացրած հարցերի գոնե 80 տոկոսը պիտի լուծեն, բայց մենք պայքարելու ենք, որ մեր ուզած ձևով լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ հավելելով, որ այլ պահանջներ պարզապես չեն կարող և ի վիճակի չեն ներկայացնել ու զբաղվել այդ հարցով․ - «Մենք էլ ենք հասկանում, որ ժողովրդի վիճակը լավ չի, հայրենիքի վիճակը շատ վատ է, չկա մի ոլորտ, որ նորմալ լինի: Բայց այսօր մեր ուժերից վեր է»:
Առանց իշխանությունների հրաժարականը պահանջելու՝ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկները Ազատության հրապարակում շտաբ ունեն, որտեղ էլ որոշվում են առաջիկա գործողությունները։ Նրանք ասում են, որ իրենց հանրահավաքները Ազատության հրապարակում գնալով ավելի բազմամարդ են դառնում՝ ներառելով նաև սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչների։
Նրանց են միացել մի շարք քաղաքական, հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անցկացնող երիտասարդներն ու նրանց համակիրները։