Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին՝ օգոստոսի 15-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները՝ վիրավորվել:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Լիբանանի նախագահին, զոհվածների հարազատներին և Լիբանանի եղբայրական ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: