Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի կողմից «կատարվում են անհրաժեշտ քայլեր»


ԿԽՄԿ-ի լոգոն
ԿԽՄԿ-ի լոգոն
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով: Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչը Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ռանկովիչի հետ Հովակիմյանի հանդիպման նպատակն էր պարզաբանումներ ստանալ օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվորի հարցում ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ:

Փոխնախարարը կոչ է արել ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարևորելով Բաքվում ԿԽՄԿ-ի պատվիրակության հետ սերտ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG